Բաժիններ՝

Հայ մարմնամարզիկները հաղթահարել են ԵԱ-ի որակավորման փուլի արգելքը

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները հաջող  մեկնարկեցին Եվրոպայի առաջնությունում:

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող մարմնամարզության Եվրոպայի առաջնության առանձին գործիքների որակավորման փուլի արգելքը հաղթահարել են Օլիմպիական խաղերի արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը (հենացատկ, 14.716 միավոր), աշխարհի գավաթակիր Արթուր Ավետիսյանը (օղակներ, 14.333 միավոր), Վահագն Դավթյանը (օղակներ, 14.166 միավոր), աշխարհի փոխչեմպիոն Մամիկոն Խաչատրյանը (նժույգ-թափեր, 14.766 միավոր), Եվրոպայի չեմպիոն Համլետ Մանուկյանը (14.733 միավոր):

Առանձին գործիքների եզրափակիչները կկայանան օգոստոսի 21-22-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31