Արյունոտ գիշեր՝ Կիևում․ ՌԴ հարվածներից առնվազն 6 մարդ զոհվել, 33-ը վիրավորվել է

Այսօր՝ օգոստոսի 20-ի գիշերը, Ռուսաստանը զանգվածային հարձակում է իրականացրել Կիևի և այլ բնակավայրերի ուղղությամբ՝ հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով. գրում է Associated Press-ը։

Պաշտոնական աղբյուրների վերջին տվյալներով՝ զոհվել է առնվազն վեց մարդ, ևս 33-ը վիրավորվել են։

Հարվածների հետևանքով վնասվել են բնակելի շենքեր, բժշկական և ուսումնական հաստատություններ։

Հարվածներից հետո մի քանի վայրերում հրդեհներ են բռնկվել։

Սոլոմյանսկի շրջանում վնասվել է ինը հարկանի բնակելի շենք, որի վերին հարկերը փլուզվել են։ Փրկարարները փլատակներում որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31