
Դաժան պայքար` դատարանի նախագահի պաշտոնի համար. մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արաբկիր, Քանաքեռ-Զեյթուն դատարանի նախագահ Մհեր Խաչատրյանը, ով ժամանակին վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահն էր, 65 տարին լրանալու կապակցությամբ թոշակի է անցել: Նրա պաշտոնի համար դատական համակարգում դաժան պայքար է ընթանում:
Հավակնորդների թվում են նույն դատարանի դատավորներ Վարդան Աբրահամյանը, Արմեն Դանիելյանը, Կենտրոնի դատավոր Ռուբեն Ներսիսյանը, Աջափնյակի դատավոր Վազգեն Ռշտունին և ուրիշներ:
Համակարգում կարծում են, որ պետք է երիտասարդ և չվարկաբեկված անձ նշանակվի: Ըստ այդմ՝ ընտրությունը կատարվելու է Ռշտունու և Դանիելյանի միջև: Ի դեպ, Ռշտունին իրավաբանական գիտությունների թեկնածու է և ընդամենը 33 տարեկան»: