
Բուդաղյան հոր միակ դարդը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների հայրը` Էմիլ Բուդաղյանը:
-Պարոն Բուդաղյան, ինչպէ՞ս եք մեկնաբանում քննչական մարմինների կողմից հնչող գնահատականները, հետևո՞ւմ եք քննության ընթացքին:
-Քննության ընթացքից, ոչ մի բանից տեղյակ չեմ: Այդ հարցով փաստաբանն է զբաղվում, իրեն պետք է հարցնեք:
-Իսկ Զեզ չի՞ հետաքրքրում, թե ինչպես են աշխատանքներն ընթանում:
-Մենք չենք խառնվում, առայժմ թողել ենք դատական մարմիններին, որ իրենք արդար դատեն:
-Բայց համոզվա՞ծ եք, որ իրենք արդար քննություն կիրականացնեն:
-Դե եթե չանեն, դա իրենց գործն է, մնացածը մենք արդեն կմտածենք, թե ինչ կանենք:
-Ըստ կայքերից մեկի տեղեկությունների` ձեր ընտանիքը վերջերս փորձել է քրեականների միջոցով ճնշել Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի կալանավորված որդուն` Տիգրան Խաչատրյանին: Ի՞նչ կասեք այդ մասին:
-Մենք ընդհանրապես տեղեկություն էլ չունենք, թե նա որտեղ է գտնվում և ինչով է զբաղվում: Մեր դարդը հիմա դա չէ: Մեր դարդն էն է, որ մեղավորներն օրինական կերպով պատժվեն: Սպասում ենք, թող քննությունն ավարտվի, հասկանանք` ճիշտը որն է, սխալը որն է, ու ինչ պետք է անենք, ում պետք է բողոքենք:
Հարցազրույցի շարունակությունը կարող եք կարդալ «Ժողովուրդի» այսօրվա համարում: