«ՀՀԿ-ն պետք է քննարկի գործող կառավարության մնալ-չմնալու հարցը». մամուլ
«Անհնար է կոծկել այս պատմությունը: Չեմ խոսում տեղի ունեցածի շուրջ հասարակության կարծիքի մասին, ակնհայտ է, որ միջազգային կառույցների կողմից թեև ուղղակի չասվեց, բայց դրան հաջորդեցին խիստ գնահատականներ ՀՀ-ում կոռուպցիայի մակարդակի վերաբերյալ: Տեղի ունեցածին պետք է տրվի և’ իրավական, և’ քաղաքական գնահատական, պետք է համարժեք լուծումներ իրականացվեն:
Իշխող ՀՀԿ-ն պետք է քննարկի գործող կառավարության մնալ-չմնալու հարցը: Սա վերջապես քաղաքական պատասխանատվության հարց է, որից անհնար է խուսափել: Սա նախ պետք է մտահոգի իշխող ՀՀԿ-ին, քանի որ այս իրավիճակում կառավարությունը ի վիճակի չէ գործել: Այսօր խնդիր է` որքանո՞վ է նպատակահարմար այս կառավարության և վարչապետի հետագա գործունեությունը: Իշխանությունը ոչ ադեկվատ է արձագանքում այս իրավիճակին, և եթե պաշտոնապես չի տրվում սպառիչ բացատրություն, ապա վարչապետի հետագա պաշտոնավարումը լրջագույն խնդիր է ստեղծում պետության համար»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Դավիթ Շահնազարյանը` պատասխանելով հարցին` տևական ժամանակ է աղմկահարույց թեմա է քննարկվում` վարչապետի հետ կապված «օֆշորային սկանդալը»: Ինչ քայլեր պետք է ձեռնարկեն իշխանությունները:
Դավիթ Շահնազարյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտի» այսօրվա համարում: