Բաժիններ՝

Սյունիքի նորանշանակ մարզպետի հայրն ուզում է, որ իր տղան նախագահ դառնա. մամուլ

«Ժամանակ» օրաթերթի զրուցակիցն է Սյունիքի նորանշանակ մարզպետի` ԱԺ ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Վահե Հակոբյանի հայրը` Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը:

-Պարոն Հակոբյան, ի վերջո Ձեր տղային դարձրեցիք էլի Սյունիքի մարզպետ:

-Մեր տղան ինքն է դառել: Մարզպետը դեռ քիչ ա, մեր տղան ավելի բարձր պաշտոնների ա գնալու, սա դեռ փոքր մաս ա:

-Ստացվում է` իրականացավ Վահեի և Ձեր ցանկությունը:

-Բացարձակապես` ոչ: Վահեի և իմ ցանկությունը կիրականանա, կարծում եմ, մի քանի տարիներ հետո, որ շատ ավելի պատասխանատու պոստեր զբաղեցնի:

-Այսինքն` ուզում եք նախագա՞հ դառնա:

-Անպայման, իմ ցանկությունը դա ա: Զինվորը զինվոր չի, որ չի ուզում գեներալ դառնալ:

-Պարոն Հակոբյան, կարծում եք` Վահեն կկարողանա՞ ղեկավարել մարզը:

-Եթե հանրապետության ղեկավարությունը գտել է, որ վահեն պետք է գա մարզպետ, նշանակում է, ուսումնասիրել են, համոզված են, որ կաշխատի:

Մաքսիմ Հակոբյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կարդալ «Ժամանակի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս