Բաժիններ՝

Սուրեն Խաչատրյանը հերքում է իր որդու խաղամոլության և թմրամոլության մասին լուրերը. մամուլ

««Ժողովուրդը» Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանից փորձեց պարզել, թե արդյոք ճիշտ է Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանի այն հայտարարությունը, որ իր որ­դու՝ Տիգրան Խաչատրյանի արյան մեջ թմրանյութ է հայտնաբերվել»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու մեջբերում Սուրեն Խաչատրյանի խոսքը.

«Իմ իրավաբանը զբաղվում է դրանով ու ես դատի եմ տալու նման տեղեկություններ տարածելու համար: Արդեն զարմանալի չէ, մարդիկ նստում, հորինում ու գրում են նման տեղեկությունները»,-ասաց Խաչատրյանը:

«Ժողովուրդի» հարցին, թե տեղե­կություններ կան, որ իր որդին խաղամոլ է, նույնիսկ մեծ գումարներ է պարտվել կալանավայրում, Խա­չատրյանը վրոդովված պատասխանեց.

«Նման տականքներից կարելի է սպասել. ամեն ինչ խոսում են: Կա­րող են գրել, թե տղաս ղումար է խաղացել, մեծ գումար է պարտվել, թմրանյութ է օգտագործում: Հասկա­նո՞ւմ եք՝ անհեթեթ տեղեկություններ են տարածում»:

Սուրեն Խաչատրյանի հետ ամբողջական հարցազրույցը կարող եք կադալ «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031