CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի նիստին քննարկվել է Առաջնորդների գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական հարցերը
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունում տեղի է ունեցել CBD COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստը։
Ինչպես տեղեկանում ենք ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, նիստի ընթացքում նախարար Համբարձում Մաթևոսյանը գործընկերների հետ քննարկել է Առաջնորդների գագաթնաժողովի և բարձր մակարդակի հանդիպումների կազմակերպչական հարցերը՝ անդրադառնալով աշխատանքային խմբերի ընթացիկ աշխատանքներին և առաջիկա անելիքներին։
Առանձին անդրադարձել են «Մերիդիան» էքսպոկենտրոնում իրականացվող ընթացիկ աշխատանքներին, տարածքի նախապատրաստման և ենթակառուցվածքների բարեկարգման ընթացքին, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացվող աշխատանքներին։
Քննարկել են նաև առողջապահական և համաճարակների կանխարգելման միջոցառումների կազմակերպման, բուժկետերի տեղակայման և անհրաժեշտ պայմանների ապահովման հետ կապված հարցերը։
Գերատեսչությունից տեղեկացնում են, որ CBD COP17-ի նախապատրաստական աշխատանքները շարունակվում են ինտենսիվ ռեժիմով․ բոլոր ուղղություններով հետևողականորեն առաջ է տարվում կազմակերպչական և ենթակառուցվածքային աշխատանքները՝ համաժողովը պատշաճ մակարդակով անցկացնելու համար։

