
Կարֆուրը՝ «Երևան մոլում». մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Չնայած օգոստոսի 15-ին նախատեսվում էր Կոմիտասի պանթեոնից մի փոքր ներքև գտնվող ՀՀ ամենամեծ առևտրի կենտրոնի՝ շուրջ 4.5 հա տարածքի վրա կառուցված «Երևան մոլի» բացումը, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Պատրաստ է կենտրոնի միայն 90 տոկոսը:
Այդուհանդերձ, «Ժամանակի» տեղեկություններով, վարձակալությամբ տրվող բոլոր տարածքներն արդեն տրվել են: ՀՀ ամենամեծ առևտրի կենտրոնը քառահարկ է, որտեղ ընդգրկված են լինելու համաշխարհային տարբեր բրենդների ներկայացուցիչներ:
Կայքի՝տեղեկություններով՝ շուրջ մեկ հեկտար տարածք տրամադրվել է ֆրանսիական «Կարֆուր» հիպերմարկետների ցանցին, և սեպտեմբերից, փաստորեն, կսկսի գործել ՀՀ-ում առաջին «Կարֆուրը», մյուսը կլինի Ավանում»: