Բաժիններ՝

Վովայի ոստիկանությունը ատում է լրագրողներին. մամուլ

«Հայկական Ժամանակ» օրաթերթը գրում է. «Երեկ Ավանի «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ «Ոչ «Հանցաքարի» հարսանիքներին» ակցիայի ժամանակ մի իրադարձություն է տեղի ունեցել, որը ցույց է տալիս, որ ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի նախաձեռնած ոստիկանական «բարեփոխումներն» այլևս կայացել են: Ակցիայի մասնակիցների և լրագրողների մոտ կանգնած Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ռացիան այնքան բարձր է միացած եղել, որ բոլորը լսել են ոստիկանների խոսակցությունները: Եվ հանկարծ ռացիայի միջից լսվել է հետևյալ արտահայտությունը. «մեկ էլ մի էրկու հոգի թափթփուկ լրագրողներ»:

«ՀԺ»-ի թղթակիցն անմիջապես Օսիպյանից փորձել է պարզել, թե կոնկրետ որ ոստիկանն է այդ արտահայտության հեղինակը: Գնդապետ Օսիպյանը սկսել է համոզել, որ խոսքը լրագրողների մասին չէ, այլ իրենք կոդերով են խոսում: Անգամ ներողություն է խնդրել, բայց չի բացահայտել «թափթփուկ» արտահայտության հեղինակին: Այլևս կարելի է արձանագրել, որ Վովան իր ոստիկանությունում վերջնականապես ձևավորվել է հատուկ վերաբերմունք լրագրողների նկատմամբ:

Բոլորովին վերջերս Երևանի փոխոստիկանապետ Կարեն Մովսիսյանը ֆեյսբուքյան իր էջում լրագրողներին անվանել էր պոռնիկ: Վովայի ոստիկանությունը ատում է լրագրողներին, որովհետև լրագրողներից ոչ բոլորն են հավատում, որ Վովան աշխարհի ամենախելացի, ամենաազնիվ, ամենահավատացյալ, ամենաքաջ, ամենա… ամենա ոստիականապետն է»:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031