«Արցախը հանձնած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանը». Աբրահամյան

Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՔՊ-ն ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության նիստը վերածեց արցախատյացության, կնոջը թիրախավորելու և անառողջ ինտրիգների քննարկման։

Հատկանշական է, որ նկարագրված հարձակումը տեղի էր ունենում ոչ միայն բուն ԱԺ-ում, այլև դրա պատերից դուրս՝ համացանցում կազմակերպված ակտիվ խմբերի միջոցով։

Տարակուսելի է այն փաստը, որ Արցախը հանձնած, արցախցիների բռնագաղթին նպաստած, մեր ժողովրդի տարբեր հատվածների միջև թշնամություն հրահրած ուժը ոչ միայն հպարտությամբ է խոսում իր հրեշավոր արարքի մասին, այլև ագրեսիայի է դիմում բոլոր այն անձանց ու խմբերի նկատմամբ, ովքեր չեն համակերպվում ստորացմանն ու անարժանապատիվ կյանքին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31