
ԱԺ-ի համարանիշները տրվել են Հովիկ Աբրահամյանի որդու ընկերոջը

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ԱԺ-ին պատկանող 057-oo-01 համարանիշները տրվել են Հովիկ Աբրահամյանի որդու` Արգամի ընկերոջը, որը կապ չունի ԱԺ-ի հետ: Հիշեցնենք, որ մեքենա ունենալու իրավունք ունի բացառապես ԱԺ վերնախավը, պատգամավորներն այդ «հաճույքից» չեն օգտվում:
«Երեկ մենք փորձեցինք ԱԺ աշխատակազմից ճշտել. ո՞ւմ են պատկանում այդ համարները: Մեզ պատասխանեցին, որ դա ԱԺ հյուրերին սպասարկող մեքենա է: «Համարները տալիս ենք մոտիկ մարդկանց, գալիս են, քշում են, շատ ժամանակ իմ մեքենան էլ եմ տրամադրում մեր հյուրերին»,- ասաց ԱԺ մեր զրուցակիցը: Շա՞տ ունեք նման համարներ: «Մի 2-3»: Իսկ այդ վարորդների հետ պայմանագիր կնքո՞ւմ եք, որ իրենք նման ծառայություն են ձեզ մատուցում: «Չէ, չենք կնքում, եթե կնքենք, պետք է գումար վճարենք»:
Շարունակությունը` «Հրապարակի» այսօրվա համարում