Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը հալածվե՞լ է Մայր Աթոռի կողմից. մամուլ
«Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի՝ Մայր աթոռ Սրբ. էջմիածին ուղարկած հրաժարականի դիմումը, ըստ որոշ գնահատականների, քաղաքական ենթատեքստ ունի և պատմության կենտրոնում Սերժ Սարգսյանն է»,- գրում է «Հայկական Ժամանակ» օրաթերթն ու հավելում.
Ըստ այդմ, Ֆրանսիայում արդեն մի քանի տարի պայքար է ընթանում հին համայնքը սեփական ազդեցության տակ պահելու շուրջ, ինչի լավագույն ճանապարհը եկեղեցին է:
Ֆրանսահայ գրող Դենիս Դոնիկյանը մեր թղթակցի հետ զրույցում մեկնաբանելով արքեպիսկոպոսի հրաժարականն ու համայնքի պառակտումը, ասել է.
«Ծագած խնդիրները քաղաքական, այլ ոչ թե կրոնական բնույթի են: Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը շատ սեղմ հարաբերությունների մեջ է Գարեգին 2-ի հետ և հենց նրա գլխավորությամբ էլ սկսվել է այս ամբողջ պատմությունը: Սարգսյանը ուզում է ինչ-որ ժամանակ էջմիածնի միջոցով Սփյուռքը ավելի կառավարելի դարձնել: Պառակտված ֆրանսահայ համայնքը ավելի հեշտ կառավարելի և խոցելի է»:
Ըստ նրա Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում հալածվել է Մայր Աթոռի կողմից»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ «ՀԺ»-ի այսօրվա համարում: