Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կիրառելով «սխալ հաշվարկներ» է անում. Ղարիբաբադի

Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին պնդել է, թե Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կիրառելով «սխալ հաշվարկներ» է անում:

«Ռազմական գործողություններն արդյունք չտվեցին, ուստի հիմա նրանք հաջորդ ձախողումն անվանել են «տնտեսական պատերազմ», – սոցցանցում է գրել է Քազեմ Ղարիբաբադին՝ պնդելով, թե Վաշինգտոնը Թեհրանին «աղաչում է» գործարք կնքել:

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն իր հերթին հայտարարել է, որ Իրանը շարունակում է զենք արտադրել և սպառնացել է ավելի ավերիչ զինատեսակներ օգտագործել, եթե հակամարտության նոր փուլ սկսվի: Կորպուսը նշել է, որ իր հրթիռներում կիրառվող մարտագլխիկների «կործանարար ուժը շատ ավելի մեծ է, քան նախորդ պատերազմներում օգտագործվածներինը»:

«ԵՎ եթե պատերազմ սկսվի, մեր զենքերը բոլոր առումներով լիովին կտարբերվեն նախկինում կիրառվածներից», – ասել է կորպուսի խոսնակ Սարդար Մոհեբբին:

Ավելի վաղ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին էլ հայտարարել է՝ Իրանի դեմ տնտեսական ամենախիստ պատժամիջոցների մասին Միացյալ Նահանգների նախագահի հայտարարությունը ընդամենը փորձ է՝ շեղելու ուշադրությունը ԱՄՆ-ում առկա ճգնաժամից

Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, թե ոչ ոք Իրանին գործարք կնքելու ավելի մեծ հնարավորություն չի տվել, քան ինքը: Ապա նշել, թե ցավալիորեն Թեհրանը չի օգտվել այդ հնարավորությունից: «Հետևաբար, այսօր ես հայտարարում եմ որևէ երկրի դեմ երբևէ ձեռնարկված տնտեսական ամենակործանարար գործողության մասին։ Սա կլինի աննախադեպ մասշտաբի տնտեսական պատերազմ և մեկուսացում», – գրել էր նա։

Թրամփը նաև զգուշացրել էր՝ ցանկացած երկիր, որը «որևէ կերպ կաջակցի Իրանին», կբախվի տնտեսական լուրջ հետևանքների։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31