Բաժիններ՝

«Այդ լուրերը տարածողներին ես ավելի շուտ կհուղարկավորեմ». մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արարատի մարզի Մասիսի քաղաքապետ, ՀՀԿ անդամ Ալեքսանդր Հակոբյանի առողջական վիճակը, ըստ լուրերի, վերջին շրջանում բավականին ծանր է: Համաքաղաքացիների խոսքերով, նա բնակիչների ընդունելություն չի անում, գործերով գրեթե չի զբաղվում: Մասիսում լուրեր են պտտվում, որ պետք է պատրաստվել քաղաքապետի արտահերթ ընտրության:

Մեր զանգին քաղաքապետ Ալեքսանդր Հակոբյանը դժկամությամբ արձագանքեց. «Ես առողջական խնդիրներ ունեմ  ու չեմ ցանկանում առայժմ  հարցազրույց տամ»: Իսկ իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ պատրաստվում եք հրաժարական տալ: «Ոչ, այդ լուրերը տարածողներին ես ավելի շուտ կհուղարկավորեմ»»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031