Կրեմլը դեռ տեղեկություն չունի Քուշների և Ուիթքոֆի՝ Մոսկվա հնարավոր այցի վերաբերյալ
Կրեմլը դեռևս տեղեկություն չունի ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Ջարեդ Քուշների և Սթիվ Ուիթքոֆի՝ Մոսկվա հնարավոր այցի վերաբերյալ։
Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայում պատերազմին վերջ տալու բանակցությունները կանգ են առել Իրանի պատերազմի ֆոնին։ Ուիթքոֆն ու Քուշները ներգրավված են նաև Իրանի շուրջ հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններում։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն առանձին նշել է, որ դեռևս նախատեսված չէ նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Վատիկանի բանագնաց Փոլ Ռիչարդ Գալագերի հետ, որը հաջորդ շաբաթ այցելելու է Մոսկվա։
Միևնույն ժամանակ Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը բարձր է գնահատում այն երկրների ջանքերը, որոնք փորձում են նպաստել Ուկրաինայի հակամարտության ավարտին։

