
«Այս քամին փչում է Ռուսաստանից». մամուլ

«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ազատամարտիկ, ազատամարտիկների սոցիալական խնդիրների ակունքում կանգնած Վոլոդյա Ավետիսյանը երեկ «Ժամանակին» տեղեկացրեց, որ չի մասնակցելու այսօր Ազատության հրապարակում ազատամարտիկ Խաչիկ Ավետիսյանի գլխավորությամբ հրավիրվող հանրահավաքին:
«Այս քամին փչում է Ռուսաստանից, և ես չեմ ուզում իմ նախնական ուղուց շեղվել և շարունակելու եմ պայքարել ազատամարտիկների սոցիալական ապահովության հարցերի լուծման ուղղությամբ»,- ասել է ազատամարտիկը»:
Ամբողջական հոդվածը՝ «Ժամանակի» այսօրվա համարում: