Բաժիններ՝

ՊՆ-ն հաստատել է, որ ապրիլի 19-ին նույն զորամասում ևս մեկ ինքնասպանություն է եղել. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԼՂՀ զորամասերից մեկում ըստ նախնական վարկածի ինքնասպան եղած Արման Մուրադյանի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, «Ժողովուրդի» հետ զրույցում ասաց, որ իր հավաստի տեղեկություններով՝ ապրիլին իր որդու ծառայած զորամասում ևս մեկ զինվոր է ինքնասպան եղել.

«Այն, ինչ ինձ ասել են, հաստատ է: Եվ ես, ինչպես իմ տղայի, այնպես էլ ապրիլին ինքնասպան եղած զինվորի դեպքի հետ կապված, անպայման գնալու եմ այդ զորամաս: Անգամ ինձ տեղեկություն է հասել, որ ապրիլ ամսվա դեպքի հետ կապված՝ նույն զո­րամասից ևս մեկ հրամանատարի՝ Սմբատ Գրիգորյանին, պաշտոնից հեռացրել են: Ասում են, որ կատարվածը բարդել են այդ հրամանատարի գլխին: Հիմա այլ բան չեն ասում, քանի որ զորամասում լարված վիճակ է»:

«Ժողովուրդը» փորձեց տեղեկությունը ճշտել ՊՆ քննչականի մամլո ծառայությունից: Ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը հաստատեց , որ նույն զորամասում ապրիլի 19-ին նման դեպք արձանագրվել է»:

Շարունակությունը «Ժողովուրդի» այսօրվա համարում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս