
Կառավարության գաղտնի փոփոխությունները. մամուլ

Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդին» հայտնի դարձավ, որ վարչապետ Տիգրան Սարգսյանի՝ նախօրեին կայացրած որոշման համաձայն՝ պաշտոնանկ է արվել «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ-ի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արա Գյուրջյանը:
Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ այդ պաշտոնին նշանակվել է այդ կենտրոնի պետի տեղակալ Արթուր Առաքելյանը: Ընդ որում, այս փոփոխությունները կառավարությունը գաղտնի է պահում, որովհետև վարչապետի այդ որոշումների մասին ո՛չ պաշտոնական հաղորդագրություն է տարածվել, ո՛չ էլ կառավարության կայքում տեղեկություններ կան:
Ուշագրավն այն է, որ Գյուրջյանը տևական ժամանակ է՝ այդ ՊՈԱԿ-ի պետի ԺՊ-ն էր, բայց հիմա որպես պետ նշանակում են Ա. Առաքելյանին: «Ժողովուրդի» աղբյուրները պնդում են, որ Առաքելյանը համարվում է «վարչապետի մտերիմ մարդը», և հենց դրանով էլ պայմանավորված է այդ նշանակումը»:
Շարունակությունը՝ «Ժողովուրդի» այսօրվա համարում: