
«Հրաշալի քառյակի» հանրահավաքը կարող է ուրույն կոլորիտ ստանալ, երբ ուս ուսի տված կանգնեն Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը. «Առավոտ»

«ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն անկեղծացել է՝ նշելով, թե շատ ուրախ է, որ երկրորդ նախագահը՝ «ունենալով երկարատեւ կառավարման փորձ եւ ավելի լավ ծանոթ լինելով այդ իրավիճակներին՝ գրեթե նույն գնահատականներն է տալիս, ինչ քառյակի կողմից հրապարակվել է…»»,- գրում է «Առավոտ» թերթը՝ ավելացնելով.
«Մի բան այսօր արդեն պետք է արձանագրել՝ Քոչարյանի կողմից ստեղծված կուսակցության որեւէ անդամի, ԲՀԿ-ական գործչի կողմից արված հայտարարությունը բնավ էլ անակնկալ չէ բոլոր նրանց համար, ովքեր երբեք չեն տարանջատել Քոչարյանին ԲՀԿ-ից։ Այսօր հանկարծակիի գալ ու ասել՝ փրկեք, ԲՀԿ-ն դավաճանաբար Քոչարյանին քաղաքականություն է վերադարձնում, պարզապես անհեթեթություն է, որովհետեւ ԲՀԿ-ի համար Քոչարյանը ոչ միայն քաղաքական ասպարեզում գտնվող գործիչ է եղել, այլեւ ԲՀԿ-ն մշտապես պահպանել է ակնածանքը նրա նկատմամբ՝ նրան «հոգեւոր հայր» համարելով… Կպահանջե՞ն ՀԱԿ-ը, Դաշնակցությունն ու «Ժառանգությունը» Ռոբերտ Քոչարյանի «հրաժարականը»: Եթե չեն պահանջում, ուրեմն «հրաշալի քառյակը» կարելի է կոչել «հրաշալի հնգյակ»՝ չորս ոչ իշխանական ուժերի եւ Ռոբերտ Քոչարյանի միասնություն։
Աշնանը սպասվող «հրաշալի քառյակի» հանրահավաքը կարող է ուրույն կոլորիտ ստանալ, երբ Ազատության հրապարակի հարթակում ուս ուսի տված կանգնեն Ռոբերտ Քոչարյանն ու Լեւոն Տեր-Պետրոսյանը»։
Ամբողջությամբ կարդացեք «Առավոտ»-ի այսօրվա համարում։