Ի՞նչ են անում ՀՀ պաշտոնյաները Արցախում. «Ժողովուրդ»
«Հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում մեր իրականությունում: Վերջին 10 օրվա ընթացքում Հայաստանից Արցախ է մեկնել 5 պաշտոնական պատվիրակություն, որոնք բոլորն էլ անխտիր հանդիպել են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Այսպես. հունիսի 13-ին Ստեփանակերտում է եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, 14-ին՝ ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սաակյանի գլխավորած պատգամավորների պատվիրակությունը, 20-ին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի գլխավորությամբ դատախազության ողջ ղեկավար անձնակազմը, 24-ին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը` մի շարք նախարարների հետ, իսկ երեկ էլ՝ ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը:
Հայրենի պաշտոնյաների կողմից Արցախի նկատմամբ նման ուշադրությունն ու հաճախակի այցերը, թերևս, պատահական չեն: Ինչպես պնդում են «Ժողովուրդ»-ի դիվանագիտական աղբյուրները, Ստեփանակերտ մեկնող պատվիրակությունների և ԼՂՀ իշխանությունների քննարկումներն առնչվում են Եվրասիական տնտեսական միությանը ՀՀ-ի անդամակցության դեպքում ծագած խնդիրներին՝ մասնավորապես ԼՂՀ-ի կարգավիճակին, ինչպես նաև սահմանին դրվելիք մաքսակետի խնդրի լուծման հնարավոր տարբերակներին: Դրա համար էլ յուրաքանչյուր գերատեսչություն փորձում է հասկանալ իր բաժին անելիքը»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։