Տարոն Մարգարյանը չի մասնակցել անգամ կառավարության նիստին. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթի տեղեկություններով, Տարոն Մարգարյանը ոչ միայն չի արձագանքել Դավիթ Հարությունյանի «կանչին»` չի գնացել կառավարություն, ինչպես գրել է մամուլը, այլև նախօրեին չի մասնակցել կառավարության նիստին, որի ժամանակ էլ Հովիկ Աբրահամյանը նկատողություն է արել ոստիկանապետին: «Կառավարությունում տարակուսած են թե՛ նիստերի ժամանակ, թե՛ նիստերից դուրս վարչապետի պահվածքով, որովհետև և Տիգրան Սարգսյանը, և նրանից առաջ մյուսները, էլ ավելի՝ Անդրանիկ Մարգարյանը, մշտապես աչքի են ընկել ոչ միայն հավասարակշռվածությամբ, այլև էթիկայի դրսևորմամբ»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։