
Նոր միջգերատեսչական պատերազմ է սկսվելու. «ՀԺ»

«Բոլոր հիմքերը կան պնդելու որ շուտով ՀՀ-ում նոր միջգերատեսչական պատերազմ է սկսվելու՝ ՀՀ գլխավոր դատախազության և Քննչական պետական կոմիտեի միջև»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Գ.Կոստանյանի պաշտոնավարման սկզբում 80 դատախազ ազատվել է աշխատանքից:
Այս մասին երեկ իր առաջին ասուլիսի ժամանակ հայտնել է ինքը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Նա նաև թափանցիկ ակնարկներ է արել ազատված դատախազների կաշառակեր և ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին:
Մեր աղբյուրների փոխանցմամբ, նշված 80 դատախազների մեծ մասը նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի կադրերն են: Այժմ նրանք սպասում են Աղվան Հովսեփյանի գլխավորած Քննչական պետական կոմիտեում աշխատանքի անցնելուն: Ենթադրվում է, որ նրանք իրենց ղեկավարի հետ վրեժխնդիր են լինելու նոր գլխավոր դատախազից իրենց անվանարկելու համար»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։