Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը դուր չի եկել ռուսական կողմին. «Հրապարակ»

«Հայաստան եկած Սերգեյ Լավրովը չի հանդիպել նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, չնայած Հայաստան կատարած նախորդ այցի ժամանակ հանդիպել էր Տիգրան Սարգսյանի հետ»,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով.

«Բանն այն է, որ Աստանայից առաջ Հովիկ Աբրահամյանի հայտարարությունը` Մաքսային միությանն ու Ղարաբաղին առնչվող, թե մաքսային կետ չի լինելու, դուր չի եկել ռուսական կողմին, և վերջիններս Նազարբաևի պահանջները` Ալիևի նամակի տեսքով, պատճառաբանում են այդ հայտարարությամբ, մասնավոր զրույցներում նշելով, որ եթե հայկական կողմից չլիներ նման հայտարարություն, չէր լինի նաև նման նամակ, որովհետև հայկական ու ռուսական կողմերի միջև համաձայնություն կար` լռելյայն շրջանցել այդ հարցը, այն լուծելով հօգուտ Հայաստանի»:

Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս