Բաժիններ՝

ՀՀ–ում արտակարգ պատահարների պատճառով 6 ամսում մահացել է 152 քաղաքացի. մանրամասներ

ՀՀ-ում ընթացիկ տարվա 6 ամսում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 1364-ով կամ 17.5%-ով ավելի քիչ արտակարգ պատահար: Այս մասին 2026 թվականի հունվար-հունիս ամիսների աշխատանքներն ամփոփող ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն Արամ Ղազարյանը:

«Ընդհանուր առմամբ` 2026 թվականի 6 ամսում գրանցվել է 6421 արտակարգ դեպք, 2025 թվականի նույն ժամանակահատվածում տեղի է ուենցել 7785 արտակարգ պատահար: Այս տարի գրանցված 6421 պատահարից 4737-ը տեխնածին արտակարգ դեպքեր են, 569-ը՝ տարերային, իսկ 1115-ը՝ սոցիալ– կենսաբանական»,- ասաց Ղազարյանը:

Նրա խոսքով՝ արտակարգ պատահարների հետևանքով մահացել է 146, տուժել 4357 քաղաքացի:

Նախորդ տարվա 6 ամսում նման դեպքերի պատճառով մահացել է 152 քաղաքացի, տուժել 4709-ը:

Փրկարարական ստորաբաժանումների ջանքերով փրկվել է 68 մարդու կյանք:

Այս տարի արտակարգ դեպքերի գերակշիռ մասը եղել են հրդեհները, ապա ճանապարհատրանսպորտային պատահարները, թունավորումները:

2025 թվականի առաջին կիսամյակի համեմատ տեխնածին արտակարգ դեպքերը նվազել են 1258-ով կամ 21%-ով: Սա հիմնականում պայմանավորված է եղել հրդեհների թվի նվազմամբ:

Հրդեհների զգալի մասը ծագել են բնակելի շինություններում՝ 297 դեպք, ինչը նախորդ տարվա համեմատ 83-ով քիչ է:

ՀՀ–ում տարերային դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են 160-ով, ինչը պայմանավորված է եղել հեղեղումներով, քարաթափումով, սողանքով, ձնաբքով, մերկասառույցով, առատ ձնով, կայծակով և տեղատարափ անձրևներով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31