Վարդան Ղուկասյանի և նրա ընտանիքի «բեսպրեդելին» վերջ չկա. «Ժողովուրդ»

Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը, ում փետրվարի 3-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 1 կետի հատկանիշներով (խուլիգանությունը) և խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ գտնվում է Ֆրանսիայում:

«Ավելին, մեզ հասած տեղեկություններով՝ սույն գործով քննիչը զանգահարել է Սպարտակ Ղուկասյանին և գործի հետ կապված հրավիրել ոստիկանություն, սակայն վերջինս ասել է, թե գտնվում է Ռուսաստանում, կգա, նոր կներկայանա: Ստացվում է՝ Վարդան Ղուկասյանի և նրա ընտանիքի «բեսպրեդելին» վերջ չկա:

Ու մինչ ոստիկանությունում այս գործով նախաքննությունը շարունակվում է, Սպարտակ Ղուկասյանը իր խափանման միջոցը՝ ստորագրությամբ չհեռանալու մասին, թքած ունի»,- գրում է «Ժողովուրդ» թերթը։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30