Լուրջ կոնֆլիկտ՝ Տարոն Մարգարյանի և Դավիթ Հարությունյանի միջև. «ՀԺ»

«Իշխանական մեր աղբյուրները հայտնում են. որ բոլորովին վերջերս լուրջ կոնֆլիկտ է տեղի ունեցել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և կառավարության աշխատակազմի դեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի միջև»,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով.

«Ըստ նույն աղբյուրների, Դավիթ Հարությունյանը կառավարություն է հրավիրել Տարոն Մարգարյանին: Վերջինս, սակայն, իգնոր է արել ու չի ներկայացել:

Հարությունյան-Մարգարյան հեռախոսազրույցից հետո տեղի ունեցած կառավարության առաջին իսկ նիստից հետո կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը հաշիվ է պահանջել Երևանի քաղաքապետից «երբ կանչում են, ինչո՞ւ չես բարեհաճում ներկայանալ» մոտիվներով: Խոսակցությունն այնքան է թեժացել, որ կողմերն անցել են փոխադարձ վիրավորանքների:

Երեկ, երբ Դավիթ Հարությունյանից մեկնաբանություն խնդրեցինք սույն տեղեկությունների կապակցությամբ, նա, բնականաբար, հերքեց դրանք: «Հորինած է: Կռիվ կինոները որտեղի՞ց եք ճարում»»։

Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս