«Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են». Մովսեսի գյուղապետ. «ՀԺ»
«Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում կրկին կրակոցներ են հնչել,- գրում է «Հայկական Ժամանակ» թերթը՝ ավելացնելով,- Այս անգամ հակառակորդը, խախտելով հրադադարի ռեժիմը, կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բարեկամավան, Այգեպար, Մովսես գյուղերի ուղղությամբ: Մեր թղթակցի հետ զրույցում Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանն ասել է, որ հակառակորդը ժամը 17:00-ից մինչև 18:30-ը գնդակոծել է գյուղը: Հակառակորդը խոշոր տրամաչափի զենքերով երեկ կեսգիշերին մոտ կես ժամ գնդակոծել է նաև Այգեպարը վնասելով գյուղի գազի խողովակը: Իսկ Մովսեսում 22:15-ից կրակոցները շարունակվում էին»: ՀԺ-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանն ասել է, որ գյուղի տարածքում արկ է պայթել. «Ողջ գյուղը գնդակոծվում է, պատերազմի նախանշաններ են»,- ասել է Ավալյանը:
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։