
Վլադիմիր Գասպարյանի կադրային փոփոխությունները քաղաքական դրդապատճառներ ունեն. «Հրապարակ»

«Վովա Գասպարյանի՝ ամիսներ առաջ կատարած կադրային փոփոխություններից ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել,- գրում է «Հրապարակ» թերթը՝ ավելացնելով,- Մարտին նրա հրամանով ազատվել և կադրերի ռեզերվում է Մասիսի անձնագրայինի պետ Հայկ Թադևոսյանը: Պարզվում է՝ նրան ազատելու հիմնական պատճառը քաղաքական է: Նա մարտի 9-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում «գործուն աջակցություն» է ցույց տվել ԲՀԿ-ական թեկնածուին. կեղծ գրանցումների շնորհիվ այս շրջանի Սայաթ-Նովա գյուղում ՀՀԿ-ականին հաղթել է ԲՀԿ-ական Ռազմիկ Ալավերդյանը: Բանն այն է, որ Թադևոսյանը Հովտաշենի ԲՀԿ-ական գյուղապետ Հովիկ Թադևոսյանի խնամին է»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։