ԱԱԽ նիստին կմասնակցե՞ն այլընտրանքիստ Գագիկ Ծառուկյանը և այլևս ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, հուլիսի 2-ին տեղի կունենա Ազգային անվտանգության խորհրդի նիստ: Նիստը, ըստ թերթի՝ կարևոր է նրանով, որ հաջորդելու է ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների ուղևորություններին դեպի Ղարաբաղ: «Սերժ Սարգսյանը վերջինն էր: Նա կվերադառնա Ղարաբաղից և ԱԱԽ նիստ կանի»,- գրում է «Հրապարակ» թերթը՝  հիշեցնելով, որ օրեր առաջ Ղարաբաղում էր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, ապա այնտեղ հայտնվեց Հովիկ Աբրահամյանը: Ընդ որում, Սերժ Սարգսյանի Ղարաբաղ մեկնումը բացատրվում էր ոչ այնքան իր ծննդյան օրը տնից «դուրս լինելու» սովորույթով, որքան վերջին շրջանում Ղարաբաղի շուրջ տեղի ունեցող զարգացումներով: «Նկատենք, որ այս օրերին հայկական կողմը կրկին առաջ է քաշում թեզը, որ ղարաբաղյան կողմը պետք է դառնա բանակցային գործընթացի լիիրավ անդամ, և որ առանց Ղարաբաղի համաձայնության որևէ պայմանավորվածություն չի կարող գործել: Եվ, ի վերջո, պակաս հետաքրքիր չէ, թե արդյոք նիստին կմասնակցե՞ն այլընտրանքիստ Գագիկ Ծառուկյանը և այլևս ընդդիմադիր Արթուր Բաղդասարյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս