
Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդալու Կոլումբիայի համալսարանում. «ՀԺ»

«Սեպտեմբերի 24-ին Սերժ Սարգսյանը դասախոսություն է կարդալու Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում` Հայաստանի և արտաքին քաղաքականության թեմայով: Այս մասին տեղեկությունը տեղադրված է Կոլումբիայի համալսարանի կայքում»:
Քննարկումը, ըստ նույն աղբյուրի, վարելու է Միջազգային և հանրային կապերի դպրոցի դեկան, Միջազգային հարաբերությունների պրոֆեսոր Մերիթ Ե. Ջեյնոուն:
Միջոցառումը տեղի է ունենալու Հարիմանի ինստիտուտի հովանավորությամբ»,- գրում է «Հայկական ժամանակ» թերթը՝ ավելացնելով. «Սերժ Սարգսյանն ԱՄՆ-ում է գտնվելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանի շրջանակներում: Նստաշրջանը բացվել է երեկ: Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական կայքում տեղադրված տեղեկատվության` ամենամյա քննարկումները սկսվելու են սեպտեմբերի 24-ին, ելույթ է ունենալու նաև Սերժ Սարգսյանը»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում։