Հրաժարվենք նաև «ուժային» բառից. «Առավոտ»

«Առավոտ» թերթի գլխավոր խմբագիր ԱրամԱբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «… Չնսեմացնելով Վազգեն Սարգսյանի հսկայական ավանդը, հերոսությունը Արցախյան պատերազմում ձեռք բերած մեր հաղթանակներում՝ հիշեցնեմ, որ նրան տրված կամ գուցե նրա «նվաճած» գերլիազորությունների պատճառով նա առնվազն երկու անգամ՝ 1996 եւ 98 թվականներին, «լուծել է իշխանության հարցը»: Մինչդեռ այդ հարցը պետք է լուծեն ընտրողները, ինչը Հայաստանում առայսօր չի ստացվում: Այս առումով շատ բան մեզանում հաղթահարված է՝ հասարակական կարգի պահապաններն ու հանցագործությունների դեմ պայքարողներն այժմ աշխատում են ոստիկանությունում, ոչ՝ ներքին գործերի նախարարությունում, ոստիկանապետն էլ պաշտոնապես քաղաքական թիմի անդամ չէ:

Պաշտպանության նախարարությունը ղեկավարում է պրոֆեսիոնալ, որը կենտրոնացած է պետության ամենակարեւոր խնդիրներից մեկի՝ մեր սահմանների պաշտպանության վրա, եւ ներքաղաքական թեմաներին չի անդրադառնում: Մնում է ոստիկանությունը նույնպես վերջնականապես ապաքաղաքականացվի:

Այդ գերատեսչության համար որեւէ նշանակություն չպիտի ունենա՝ ովքեր են հանրահավաք կամ ցույց անում՝ իշխանությունը, ընդդիմությունը, դեմոկրատները, կոմունիստները, ֆաշիստները, հայրենասերները, հայրենադավները եւ այլն: Ոստիկանության գործառույթն է ապահովել մարդկանց անվտանգությունը, իրավունքները՝ լինի դա քաղաքական միջոցառում, ֆուտբոլ, թե, ասենք, Արմենչիկի համերգ…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930