Մկրտիչ Մինասյանը՝ Մոնումենտի սարի վրա կառուցված Սուրիկ Խաչատրյանի դղյակի մասին. Մեղավորը նա է, ով տվել է. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթի թղթակիցը զրուցել է ՀՀ ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի հետ

– Ինչո՞ւ ակտիվ չեն ճարտարապետները։ Արդեն հասկացել են, որ անարդյո՞նք են պայքարները։ Ի՞նչ մեխանիզմներով կարելի է հակազդել ճարտարապետության վերաբերյալ իշխանության ցանկացած որոշմանը։

– Որոշ դեպքերում շատ համախմբված են լինում, եթե իհարկե լինում են խնդիրներ, որտեղ որևիցե մեկը շահ չի ունենում։ Որովհետև ճարտարապետների միությունը զորատեսակի միավորում չէ, որ ասես՝ գնացինք։ Ամեն մեկը անհատականություն է, ամեն մեկը զբաղված է իր գործով և իր տեսանկյունն ունի։ Եթե գտնում է, որ իրեն հարազատ է, որպեսզի միանա բողոքի կամ պահելու քայլերին, այդ ժամանակ միանում է։ Ոչ ոքի զոռով չես կարող ասել, կարող է հետո ինքը մեզ հետ համաձայն է, բայց քանի որ նաև հացի խնդիր էլ կա, ես տեսնում եմ այդ բաները և չեմ ուզում որևիցե բան բան ասել։ Այսինք՝ եթե մենք իջնում ենք մինչև այդտեղ՝ իմանալով, որ այդ շարժերը կան, ուրեմն համակարգն է սխալ աշխատում։ Համակարգն իր բարձունքից պիտի ասի, որ մեգ համար թանկ օբյեկտները, թանկ շենքերը անձեռնմխելի են, չի կարելի սա թույլ տալ, չի կարելի հանրային տարածքները վերցնել և տալ առանձին սեփականատերերի՝ ով ուզում է լինի։

– Սերժ Սարգսյանի վերջերս հնչեցրած այն միտքը, թե ամեն տարի մենք գնում ենք փոփոխությունների, մի տեսակ միֆ չէ՞։

– Ես չէի ուզենա այդպես լինի, ցավով եմ ասում, բայց պարզվում է, որ յուրաքանչյուր հուսալքված մարդու էլ որ հարցնեք, ինքը հավատում է, որ վաղը լավ է լինելու։ Բայց երբ այդ հնարավորությունը կա, գոնե այդ տոկոսը, որ ի իրեն տրված Է, ինչու այդ ուշադրությունը ինքը չունենա։ Ամեն մեկի պահանջը հո չես կարող բավարարել, միշտ էլ դժգոհ են մնալու մարդիկ։ Բայց եթե կա ընդհանուր ցանկություն, ինչու չանես, տարածքները, որ հանրային են՝ պահես։ Մոնումենտի սարը չտաս առանձին մարդկանց, որոնք մելիքությունների դղյակներ են կառուցում։

– Ի նկատի ունեք նաև Սուրեն Խաչատրյանի վեր խոյացած առանձնատո՞ւնը։

– Այո՛, բայց նա մեղավոր չի։ Մեղավորը նա է, ով տվել է, որովհետև այդ սիլուետը քաղաքի վրա շատ ակտիվ է աշխատում։ Քաղաքաշինությունն ինչո՞վ է տարբերվում՝ դա պետական գործառույթ է՝ պետության կողքին կանգնած։ Յուրաքանչյուր նման սիլուետը այն կպահպանի, որովհետև դա արժեք է, դա բնություն է, և եթե ուրիշ տեղից մարդ է գալիս, ու ասում ենք, որ մի սեփականատիրոջ է պատկանում՝ իր համար տուն է սարքել, ասում է՝ լավ է արել, բայց ոնց եք դուք թողել։

– Երբ Սուրեն Խաչատրյանին ուղղեցինք այդ հարցը, նա ասաց, որ կեղտոտ տարածք էր, իսկ ինքը մաքրեց։

– Կեղտոտ տարածքներ կոչեցյալները միշտ են ասվում։ Եթե ուզում ես ինչ-որ տարածք գրավել, ոչ մեկը ուշադրություն չի դարձնում դրա վրա, ամեն օր աղբ լցրեք։ Եվ ինչ-որ գեղեցիկ օր մեկը աղբը այնտեղից տանում է և հաշվում է, որ ինքը այս երկրի ամենանակարևոր քաղաքացին է, քանի որ աղբը տեղափոխել է, հասկանում եք՝ ինչ է արել։ Եվ աղբը տեղափոխելու պատճառով նա այդ տարածքը կարող է ինչ ձև ուզի օգտագործի։ Այդ տեղերը աղբ չեն, շատ-շատ կարող է քարքարոտ լինեն։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս