Դեր Զորի եկեղեցու պայթեցման ապացույց չկա՞ «ՀԺ»
«ՀԺ»-ն գրում է. «Արաբագետ Սարգիս Գրիգորյանը երեկ մեր թղթակցի հետ զրույցում, մեկնաբանելոփվ Դեր Զորի Սրբոց նահատակաց եկեղեցու պայթեցման մասին լուրերը, ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ պայթեցված եկեղեցու ոչ մի լուսանկար չկա։
Գրիգորյանը չի բացառել, որ եկեղեցին իրականում չի պայթեցվել։ Նման ենթադրության հիմք են տալիս նաև այն, որ «Իսլամական պետության» զինյալներն իրենց «հերոսությունները» սովորաբար գովազդում են համացանցում տեղադրելով լուսանկարներ և տեսանյութեր, ինչը Դեր Զորի եկեղեցու դեպքում առկա չէ»։
Ամբողջությամբ կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։