Իրանի սահմանապահները կանխել են զինված խմբի՝ երկիր ներթափանցելու փորձը

Իրանի սահմանապահները Սարավանի շրջանում կանխել են զինված խմբի՝ երկրի տարածք ներթափանցելու փորձը, հարձակվողներից մեկը սպանվել է։ Այդ մասին Mehr-ի փոխանցմամբ հայտնել է Իրանի ոստիկանության ներկայացուցիչ, բրիգադի գեներալ Սայիդ Մոնթազեր ալ-Մահդին։

Ըստ նրա, Սարավանի սահմանապահ գնդի զինծառայողները նկատել են զինված խմբի տեղաշարժը, որը, ենթադրաբար, մտադիր էր ներթափանցել Իրան և դիվերսիա իրականացնել։

Սահմանապահները փակել են խմբի ճանապարհը, ինչից հետո տեղի է ունեցել զինված բախում։ Արդյունքում դրա մասնակիցներից մեկը սպանվել է, իսկ մյուսները նահանջել են՝ հետ վերադառնալով սահմանից այն կողմ։

Շրջանի սանրազննման ընթացքում իրանական ուժայինները հայտնաբերել և առգրավել են զենք ու կապի միջոցներ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31