
Հավաք՝ «Փարավոնում». «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Այսօր, ժամը 12:00-ին «Փարավոն» համալիրում հավաքվելու են ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գևորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի ստեղծած «Երդվյալ ազատամարտիկների միության» և մեկ այլ ԲՀԿ-ականի՝ Ռուստամ Գասպարյանի նախաձեռնած Ազատամարտիկների նորաստեղծ դաշինքի անդամները: Թերթը հիշեցնում է, որ Ռ. Գևորգյանը հայտարարել էր, թե միությանն արդեն 4500 ազատամարտիկ է անդամագրվել: Մինչդեռ երեկ, լուրեր տարածվեցին, որ նրանք զբաղված են մարզերում բնակվող սոցիալապես անապահով ազատամարտիկներին հավաքագրելու գործով: Հատկապես շեշտը դրվում է նրանց վրա, ովքեր դժգոհ են իշխանություններից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: