Ինչու Հայկ Հարությունյանն անհասկանալի հանգամանքներում գնաց արձակուրդ և չվերադարձավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթն իր այսօրվա համարում գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀ քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Հայկ Հարությունյանն, ինչպես հայտնի է, անհասկանալի հանգամանքներում գնաց արձակուրդ ու այդպես էլ չվերադարձավ: «Ժողովուրդ օրաթերթի հարցին՝ «Ինչո՞ւ այդքան տարօրինակ կերպով հեռացաք Ձեր զբաղեցրած պաշտոնից: Տեղեկություններ տարածվեցին, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի հետ լեզու չեք գտնում, իսկ հետո խոսվեց, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումներ է իրականացրել ձեզ մոտ եւ լուրջ չարաշահումներ է հայտնաբերել», Հայկ Հարությունյանը պատասխանեց կարճ. «Ոչ, իհարկե ոչ»»: Իսկ ինչո՞վ եք զբաղված, նոր պաշտոնի առաջարկ ստացե՞լ եք՝ հարցին, նա պատասխանել է. «Դեռ քաղաքից դուրս հանգստանում եմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս