Չեխիայի հայերը Սերժ Սարգսյանին հորդորել են գնալ գյուղեր և աղքատությունը տեսնել. «Ժողովուրդ»
«Դուք համաձայն չե՞ք, որ կյանքն ավելի է լավացել, Երևանի փողոցներում ավելի լավ են հագնվում»,– ըստ «Առավոտի», Չեխիայում բնակվող հայերի հետ հանդիպման ժամանակ հարցադրել է Սերժ Սարգսյանը»,-գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով.
«Ոչ»,– բղավել է մի տիկին՝ Սարգսյանին հորդորելով գնալ գյուղեր ում տեսնել՝ ինչ է աղքատությունը. «Ոտքի կանգնեք՝ տեսնեմ ով է։ Դուք էստեղ նստած, որտեղի՞ց գիտեք… թողեք խոսեմ դուք ձեր բարեկամներին մի հարցրեք, է, դուք միջազգային թվերին հավատացեք»,- հորդորել է Սարգսյանը, ում ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը 6 տարի «միջազգային թվերով» «կերակրեց»։
Հիշեցնենք՝ ուղիղ մեկ տարի առաջ «ժողովուրդ» օրաթերթը բացահայտեց, որ Տ. Սարգսյանի «տնտեսական հրաշքը» գնովի է։ Վերջինիս սանիկ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Դավիթ Սարգսյանը պետբյուջեից 217 հազար դոլար էր ծախսել Fitch Ratings LTD և մոտ մոտ 120 հազար դոլար է՝ Moodyl’s investors Service-ից վարկանիշ ձեռք բերելու համար։ Հետաքրքիր է՝ Ս. Սարգսյանը միջազգային ա՞յս թվերն էր հիշատակում հայ համայնքի ներկայացուցչի վրա բարկանալիս։
Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։