Եվրասիական Միությանը անդամակցությունը նոր գնաճ է առաջացնելու. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Թեեւ 16 օր հետո պետք է Հայաստանը ստորագրի Եվրասիական միությանը միանալու մասին փաստաթուղթը, այնուամենայնիվ, մի շարք հարցեր դեռ անորոշ են:

«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ մոտ 900 անուն ապրանքի մասով, որ ՀՀ-ն բանակցում էր, որպեսզի մաքսատուրքերը չբարձրանան, դեռ հաջողության չի հասել: Այլ կերպ ասած` ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը լրացուցիչ գնաճ է առաջացնելու:

Երեկ ՀՀ էկոնոմիկայի նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի ղեկավար Անահիտ Խեչոյանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել` արդյոք հայկական կողմին հաջողվել է պայմանավորվել եւ խուսափել թանկացումներից: «Նախարարն արդեն ասել է, որ տնտեսական մասով բանակցություններն ավարտված են, որից հետո մեզ ոչ մի հայտ չի ներկայացվել:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930