Հակոբ Հակոբյանը՝ ֆիլմ է նկարահանելու. «Ժողովուրդ»

«ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) նոր բիզնես է հիմնել»,- գրում է «Ժողովուրդ» թերթը՝ ավելացնելով. «38 տարեկանում Հայկական գյուղատնտեսական ակադեմիան ավարտած Հակոբյանը վերջապես հնարավորություն ունի իրականացնել վաղեմի երազանքը:

«Ժողովուրդ» -ի հետ զրույցում նա անկեղծացավ. «Ես մանկությունից երազել էի ռեժիսոր դառնալ: Ցանկացած թատրոն, որ գնացել եմ, միշտ քննադատի դերում եմ եղել, որովհետև շատ եմ սիրել: Հիմա ուզում եմ հա՛մ ռեժիսորի իմ երազանքն իրականացնել, հա՛մ էլ բիզնես անել»:

Տեղեկացանք, որ նախկին պատգամավորը ֆիլմերի սցենարներ է գրում, այնուհետև դրանք նկարահանում և էկրանավորում: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ իր գրաֆիկը շատ հագեցած է: Հոկտեմբերի 1-ից սկսելու է նկարահանել իր կողմից գրված` Ցեղասպանության վերաբերյալ մի ֆիլմ: «Ոչ միայն այս ֆիլմը… այլ ֆիլմեր էլ ենք նկարելու»,- հայտարարեց Հ. Հակոբյանը»,- գրում է «Ժողովուրդ»-ը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս