Պետության բացակայության ցուցիչը. «Առավոտ»

«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն իր այսօրվա խմբագրականում գրում է. «Երբ սեպտեմբերի 21-ին ասվում են ավանդական խոսքեր «դարավոր երազանքի», «պատմական հողի» եւ «անկախության սերնդի մասին», ես հիշում եմ հորս հարցը, որը նա տվել էր 1965 թվականին, երբ մարդիկ փողոց էին դուրս եկել՝ «հողեր ուզելու»: Նա հարցրել էր. «Իսկ եթե հողերը մեզ տան, այդ հողերում նույն անկարգ, անկազմակերպ վիճա՞կն է լինելու, որը կա այսօր Հայաստանում»: Ճիշտ նույն տրամաբանությամբ՝ հիմա խնդիրն այն չէ, թե պատմական հողի ո՞ր մասն ենք մենք այժմ տնօրինում, կամ ո՞ր չափով է իրականացվել մեր դարավոր երազանքը: 23 տարի առաջ մենք հնարավորություն ստացանք ունենալու մեր պետությունը, որն առայժմ չի կայացել: Ի՞նչ է պետք անել, որ այն կայանա՝ դա է հարցը: Այդ հարցն ինձ համար ունի հետևյալ «մասնավորեցումը». ինչո՞ւ են, օրինակ, գերմանացիները իրենց պատվի հարցը համարում կատարել օրենքների պահանջները եւ ստիպում են, որ նույնն անեն մնացած ազգերը, որոնք ապրում են իրենց երկրում, եւ ինչո՞ւ հայաստանցիներն իրենց պատվի հարցն են համարում շրջանցել օրենքը: Եվ ոչ միայն օրենքը, այլև ցանկացած սկզբունք: Բերեմ մի այլաբանական օրինակ: Ենթադրենք, կազմակերպվում է ճաշկերույթ, և նախօրոք հայտարարվում է, որ բոլորը պետք է գան սպիտակ վերնաշապիկով: Գերմանացին կամ կգա այդպիսի վերնաշապիկով, կամ էլ, եթե նման վերնաշապիկ չունի, կամ` եթե այդ պահանջը բանական չի համարում, ընդհանրապես չի գա: Հայը կփորձի հասնել նրան, որ ի՛ր համար, միայն ի՛ր համար բացառություն արվի…»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Առավոտ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս