Դատախազի ունեցվածքը. «Հայկական Ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևան քաղաքի դատախազ Արթուր Դավթյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած` պաշտոնը ստանձնելու (2013 թ.) հայտարարագրում նշել է երեք հողամաս, երկու անհատական բնակելի տուն, ինչպես նաև մեկ բնակարան` բազմաբնակարան շենքում: Դավթյանը հայտարարագրել է նաև «VOKSWAGEN TOUAREG 3.2» մակնիշի ավտոմեքենա: Հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ Երևան քաղաքի դատախազն ունեցել է 8 միլիոն դրամի չափով դրամական ունեցվածք: Արթուր Դավթյանը 2013 թ. ստացել է 14 միլիոն 986 հազար դրամի չափով եկամուտ, որից 2 միլիոնը` գույքի օտարումից ստացված, 4 միլիոն 850 հազարը նշված է «այլ եկամուտներ», մնացածը` 6 տարբեր տեղերից ստացված աշխատավարձ:

Դատախազի կինը` Անի Դավթյանը, հայտարարագրել է 10 միլիոն դրամի չափով դրամական միջոցներ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930