Յուրի Վարդանյանը՝ նոր էթիկետի հիմնադիր. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրում է.  «Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը խոստանում է դառնալ դիվանագիտական նոր էթիկետի հիմնադիր: Դիվանագիտական աշխարհում ընդունված չէ հանգստյան եւ տոնական օրերին ընդունելություններ կազմակերպել՝ կիրակին անձեռնմխելի օր է, սակայն մեր դեսպանը ՀՀ անկախության օրվան նվիրված ընդունելությունը կազմակերպել է կիրակի օրը:

Եթե նախկինում այդ օրը նշել են հատուկ վարձված դահլիճում, ապա այս տարի ընդունելությունը կայացել է դեսպանի համար վարձված առանձնատանը: Ուշագրավ է նաեւ, որ մասնակցել են բացառապես հայեր՝ Վրաստանից, ինչպես եւ Հայաստանից ժամանած: Մասնակիցներից մեկը նկատեց. «Անցած տարի միայն վրացի չորս նախարար կար, պետնախարար, բազմաթիվ օտարերկրյա դիվանագետներ»:

Բայց ամենահետաքրքիրն այն է, որ երբ Յուրի Վարդանյանը ներս է մտել, մարդիկ դիմավորել են ծափերով, նա կրկին հիշել է իր չեմպիոնական անցյալը. «Երբ ես ծանրաձողին էի մոտենում, ավելի բուռն ծափերով էին ինձ ողջունում»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: 


 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930