Իրանը հայտարարել է պաշտպանականից հարձակողական ռազմական դոկտրինի անցնելու մասին

Պարսից ծոցում վերջին ռազմական գործողություններից հետո Իրանի բանակը պաշտպանականից անցել է հարձակողական ռազմական դոկտրինայի։

Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության զինված ուժերի պաշտոնական խոսնակ, բրիգադի գեներալ Մոհամմադ Ակրամինիան։

«Անցյալում երկրի ռազմական դոկտրինն իր բնույթով պաշտպանողական էր, բայց աստիճանաբար, վերջին երկու պատերազմների ընթացքում, մենք ականատես ենք եղել պաշտպանականից հարձակողական դոկտրինայի անցմանը»,-ասել է Ակրամինիան։

Նա նշել է, որ նոր դոկտրինայի ցուցանիշներից մեկը կանխարգելիչ գործողություններ իրականացնելն է։

«Հորդանանում ամերիկյան բազայի վրա հարձակման ժամանակ մենք արդյունավետորեն ցուցադրեցինք կանխարգելիչ մոտեցում՝ լուրջ վնաս հասցնելով ԱՄՆ սարքավորումներին, կառույցներին և մարդկային ռեսուրսներին»,-բացատրել է իրանցի գեներալը։

Ակրամինիան նշել է, որ հարձակողական ռազմական դոկտրինայի հայեցակարգի մեկ այլ չափանիշ է այն փաստը, որ ագրեսիայի ցանկացած գործողության անպայման կհետևի անհապաղ պատասխան, և այդ պատասխանը կարող է շատ ավելի լայն լինել, քան ագրեսիայի գործողությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31