«Գագիկ Ծառուկյան-Հովիկ Աբրահամյան վերջին «ձեռնամարտն» արդյունք է ինչպես քաղաքական վերջին վերադասավորությունների, այնպես էլ Սերժ Սարգսյանի՝ 3 նախագահների քաղաքականությունից հեռացման հայտարարության՝ տեղեկացնում է իշխանական մեր աղբյուրը»:
Նա երբեմն գնում-գալիս է իր հայրենի Մխչյան գյուղի իրենց տուն։ Բացի դա, կա «Հաղթանակ» զբոսայգու հարեւանությամբ գտնվող նրա հայտնի տունը՝ Ազգային ժողովի շենքի նմանությամբ։
Ըստ 168.am-ի` հեղինակը նշել է, թե դա տեղի կունենա ՌԴ-ի կողմից Ղրիմը բռնակցելու ֆոնին, ինչից հետո ԱՄՆ-ը, կարծես թե, ավելի քան երբեք նպատակամղված է Ղարաբաղյան հակամարտության ձգձգվող կարգավորմանը, որը Ռուսաստանը գործածում է տարածաշրջանում իր ազդեցությունը պահպանելու համար:
«Իշխանությունները որևէ կերպ չեն կողմնորոշվում, թե ինչ է լինելու ԱԱԽ ճակատագիրը Արթուր Բաղդասարյանի հրաժարականից հետո»:
«Սակայն հարկ է նկատել, որ այս հանձնաժողովի նախկին նախագահ Դավիթ Հարությունյանի՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելուց հետո հանձնաժողովն, ըստ էության, մատնվել է ինքնահոսի»։
Պատգամավորը շատ է ցանկանռւմ զբաղեցնել իր ոխերիմ հակառակորդի՝ Սարգիս Սահակյանի աթոռը, որպեսզի նաև վրեժ լուծի կնոջն աշխատանքից ազատելու համար։
«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ առողջապահության նորանշանակ նախարար Արմեն Մուրադյանն այս օրերին «լուրջ» ստուգումների է անցել:
ՀՀ սփյուռքի նորանշանակ նախարար Հրանուշ Հակոբյանը Սիրիայում կատարվող իրադարձությունների ողջ ընթացքում երբևէ այնտեղ չի գնացել` իր «աչքով» սիրիահայերի խնդիրներին ծանոթանալու համար:
Նրանց մի մասը վստահ է, որ «Կարֆուր»-ի գործունեության արդյունքում տեղական արտադրությունը պարզապես կմեռնի։ Հայտնի է, որ «Կարֆուր»-ն իր ցանցում վաճառվող տեսականին ինքն է ներկրում, և այդ պատճառով որոշ ապրանքներ ավելի էժան գներով է վաճառում։
Հայաստանը մանևրելու մեծ դաշտ չունի։ Հայաստանյան տնտեսությունը կապված է և կախված ռուսական տնտեսությունից, Հայսատանն աշխարհագրորեն կտրված է հզոր երկրների շուկաներից, ուստի, մեծ հաշվով, ընտրության հնարավորությունը մեծ չէ, և կարելի է միայն ցավակցել։
Վերջին մարդը, որը նրան շնորհավորել է, Հայաստանում գտնվող ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովն է, որի հետ հանդիպումն ուղեկցվում էր ոչ միայն Հովիկի ռուսերենի չիմացության ու անհարմարության երկուստեք զգացողությամբ, այլեւ այդ առիթով Դավիթ Հարությունյանի անթաքույց ժպիտով:
«Օրինաց երկրի» կողմից վերջերս գնված «Երեւան TV»-ն արդեն նոր տնօրեն ունի՝ Սունդուկյան թատրոնի դերասան Արամ Հովհաննիսյանը, որը հանրությանն առավել հայտնի է սերիալներում զբաղեցրած կրիմինալ դերերով եւ հատկապես «Որոգայթի» Զավենի կերպարով:
Ես շատ լավ ճանաչում եմ, մենք շատ մտերիմ ընկերներ ենք: Շատ երկար տարիներ իրար հետ աշխատել ենք, հարաբերվել ենք, մինչև հիմա էլ ջերմ հարաբերություններ ունենք:
Ազգային ժողովում Գալուստ Սահակյանի՝ ԱԽ նախագահության քվեարկությունից հետո շատերն են հարց տալիս նույն խորհրդարանում կառավարության ապագա ծրագրի քվեարկության մասին:
Երեկվանից «Հայազն» կուսակցությունը Ազատության հրապարակում ստորագրահավաք է սկսել ՝ ընդդեմ վերպետական կառույցների Հայաստանի անդամակցության:
Այսօր գյուղնախարարությունը հրապարակելու է մարտի 30-31-ին մեր հանրապետությունում գրանցված ցրտահարության արդյունքում գյուղատնտեսության կրած վնասների չափը։ Մեզ հաջողվեց պարզել, որ վնասի չափը մոտ 12 միլիարդ դրամ է:
Դժգոհության մյուս պատճառն էլ այն է, որ Վահրամ Բաղդասարյանը համարվում է Աղվան Հովսեփյանի ամենամտերիմ մարդը, և շատերը չեն հասկանում, թե վերջինս ինչպես է աշխատելու Դավիթ Հարությունյանի հետ:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ծառուկյանը, լսելով ԲՀԿ երկու «թևերի» կարծիքները, ասել է, թե վերջնական որոշում կկայացնեն կառավարության ծրագիրը տեսնելուց հետո: Բայց նա նաև նշելէ, որ թեև ՀովիկԱբրահամյանը «մեր հարազատն է, բայց խնամիական հարաբերությունները չպիտի խանգարեն»։
Քաղաքական շրջանակներում համառորեն լուրեր են պտտվում, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանը, այդուամենայնիվ, ձերբակալված է և պահվում է Ազգային անվտանգության ծառայությունում:
««Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը պատրաստվում է առաջիկայում դիմել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման հայտով»:
«Ակնհաճո է, որ բոլոր ուղղություններով, այդ թվում՝ Հայաստանում, Կրեմլը մի կողմ է դրել իր բոլոր դիմակները, բոլոր «լեգենդները»։
Ոչ, մեզանում Ձեր պատկերացրած ինտրիգները չկան։ Մենք հիմա այլ կարևոր գործերով ենք զբաղված։ Մենք ամեն ինչ անում ենք. որպեսզի դիմակայենք դրսի մարտահրավերներին։
««Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանի համար անընդունել է ՌԴ դեսպանի այն հայտարարությունը, թե «ռուսական կողմը կխափանի իր բարեկամական երկրների ներքին գործերին «մեր մտքերին ու սրտերին խորթ գաղափարներ ներդնելու պատրվակով» կատարվող ցանկացած ագրեսիվ միջամտություն»։
Քառյակն ու Հովիկ Աբրահամյանը մուկնուկատու են խաղում՝ պարբերաբար «լարվելով» միմյանց հետևից: Երբ Տիգրան Սարգսյանին իր կաբինետից վտարելուց անմիջապես հետո քառյակը նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանին էլ սպառնաց կուտակայինի հարցի հետ կապված արտահերթ նիստով, Արգամիչը քափ-քրտինք կտրած շտապեց «անակնկալ» այցելել հրաշալի քառյակին, ավետիս հայտնել, թե «պատրաստ է լուծում տալ» պարտադիր կուտակային կենսաթոշակային չարաբաստիկ օրենքի վիճահարույց հարցերին:
Անցել է 14 տարի, սակայն այդ որոշումն այդպես էլ կյանքի չի կոչվել Երևանի քաղաքապետարանի տարբեր չինովնիկների տարբեր ժամանակներում տրված պատասխաններից դժվար է հասկանալ, թե ինչն է որոշումն իրականության չդարձնելու պատճառը։
-Ի դեմս մեր վարչապետի` Հովիկ Աբրահամյանի, ես կարծում եմ, որ նշանակվել է մարդ, որը զրոյից, լինելով բանվոր, հասել է մինչև ԱԺ նախագահի պաշտոնին: Եվ իրեն հասանելի է ամեն ինչ , մարդու իրավիճակի, մինչև անգամ օլիգարխիկ:
Հարցն այն է, որ Հայաստանն ու Իրանը գտնվում են այնպիսի տարածաշրջանում և այնպիսի իրավիճակում, այնպիսի հարևաններով են շրջապատված, որ առաջացել են շատ ընդհանուր շահեր Հայաստանի անկախությունից ի վեր, այդ թվում` նաև ղարաբաղյան հակամարտության գոտում, որտեղ Իրանի համար խիստ նպաստավոր է, որ իրանական հյուսիսային սահմանի մի հատվածը հայկական զինուժն ազատագրել է, և այնտեղ ոչ թե ադրբեջանցիներ, այլ հայեր են կանգնած:
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պորտֆելը տարիներ շարունակ հիմնականում վստահվել է ԲՀԿ-ին։ Ըստ մամուլի հրապարակումների, նոր նախարար Գաբրիել Ղազարյանը նույնպես ԲՀԿ անդամ է։ Այս տեղեկությունը, սակայն, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հերքել էր՝ ասելով, որ Գաբրիել Ղազարյան անունով մարդ չի ճանաչում։
Պահանջս է, որ ՀԱԿ պատգամավորները մարդու իրավունքների բնագավառում իրենց կատարած աշխատանքի հաշվետվություն ներկայացնեն։
Մայիսի 3-ին, երբ լրանում էր կառավարության ձևավորման սահմանադրական ժամկետը, Ս. Սարգսյանը նշանակեց վերջին նախարարներին, գյուղնախարար Սերգո Կարապետյանին վերանշանակվեց, իսկ սպորտի նախարար դարձավ Գաբրիել Նազարյանը։