Նոր մանրամասներ՝ Գուգարքում տեղի ունեցած սպանությունից. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օգոստոսի 18-ին երեկոյան Լոռու մարզի Գուգարք գյուղում սպանվել էր համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանի մտերիմ հարազատներից մեկը` Հայկուշ Աշուղյանը: Տեղեկություններ էին տարածվել, որ Արթուր Ղավալյանը ներխուժել է Հայկուշ Աշուղյանի բնակարան, ննջասենյակում սպանել նրան, վիրավորել Հայկանուշի եղբորորդուն` Րաֆֆի Աշուղյանին և հեռացել: Ըստ շրջանառվող լուրերի՝ Արթուրը ցանկացել է գողություն կատարել, սակայն բնակարանի անդամների դիմադրության արդյունքում, ինքը եւս վիրավորվել էր եւ չէր հասցրել իրագործել ծրագրերը: Armlur.am-ի հետ զրույցում Գուգարք համայնքի ղեկավար Աշոտ Աշուղյանն ասել էր, թե կատարվածից շատ զարմացած էր ու չէր կարող պատկերացնել տեղի ունեցածը. «Րաֆֆին հորաքրոջ հետ էր բնակվում: Հայկուշն էլ երեխա չուներ, ամուսնացած չէր: Արթուրն ու Րաֆֆին, իմ տեղեկություններով, կարծես թե մտերիմ են եղել: Գիտեմ, որ նախկինում նրանց միջեւ տարաձանություն չի եղել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթում: