Զելենսկի․ Թրամփը պաշտպանել է Starlink-ը ՌԴ-ի դեմ հարվածների համար օգտագործելու գաղափարը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Starlink համակարգը Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու նպատակով օգտագործելու գաղափարը։

«Ես հանդիպեցի ԱՄՆ նախագահի հետ երկրորդ անգամ։ Նա ասաց, որ իբր ես իրեն խաբել եմ, քանի որ Մասկը հրաժարվել էր Ուկրաինային թույլ տալ օգտագործել Starlink-ը Ռուսաստանի տարածքում։ Ես վերադարձա մեր պաշտպանության նախարարություն, և այնտեղ ասացին, որ, հնարավոր է, իսկապես այդպես էլ եղել է։

Մեզ հայտնի է, որ Իլոն Մասկը կարծում էր՝ դա կարող է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի դեմ լուրջ էսկալացիայի հանգեցնել․ ինձ այդպես բացատրեցին։ Նա ասում էր, որ հանդես է գալիս ոչ թե պատերազմի շարունակման, այլ դրա դադարեցման օգտին։ Մենք նույնպես կողմ ենք պատերազմի դադարեցմանը, ոչ թե դրա շարունակմանը, սակայն դրա համար անհրաժեշտ են համապատասխան գործիքներ», – ասել է Ուկրաինայի նախագահը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31