Դատախազների փոփոխություն է սպասվում. ո՞վ է համակարգի «ասիչը». «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ արտահերթ խորհրդակցություն է հրավիրել: Փաստաբաններից մեկը վրդովված պատմում էր մեզ, որ գնացել է նիստի, սակայն գործով մասնակցող դատախազը չէր եկել՝ պատճառաբանելով, թե դատախազություն են կանչել: Ավելի ուշ լուր տարածվեց, որ Շիրակի մարզի դատախազին տեղափոխում են այլ աշխատանքի: Թեեւ պաշտոնապես այս լուրերը հերքվում են, բայց մեր աղբյուրները հակառակն են վստահեցնում:
Ոստիկանական համակարգում սկսված կադրային փոփոխությունների ալիքը հասել է նաեւ դատախազություն: Մեր տեղեկություններով, առաջիկայում սպասվում է 3-5 դատախազի փոփոխություն, կլինեն տեղափոխություններ՝ մարզերից Երեւան եւ հակառակը: Իրավապահ համակարգի մեր աղբյուրը պնդում է, թե այս փոփոխությունները պետք է դիտարկել Գեւորգ Կոստանյան-Հրաչ Բադալյան պայքարի համատեքստում: Ասում են, թե գլխավոր դատախազը հերթական անգամ որոշել է ցույց տալ, թե ով է համակարգի «ասիչը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում