Խորհրդարանն այս տարի 424 հազար դրամ կծախսի շենքի ախտահանման և մակաբույծների ոչնչացման համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է. «Աժ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի և «Երևանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի տնօրեն Գ. Համբարձումյանի միջև կնքված պայմանագրով խորհրդարանն այս տարի 424 հազար դրամ կծախսի իր շենքի ախտահանման և մակաբույծների ոչնչացման համար։

«Ժողովուրդ»-ը Աժ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից տեղեկացավ որ նշված պայմանագրով նախատեսվում է ախտահանել խորհրդարանի նկուղային հարկերը և պահեստային տարածքները։ «Այս տարի, նախորդների համեմատ, շուրջ կեսով նվազեցվել են ախտահանման ծախսերը»,-ասաց Բաբայանը։

Նկատենք, որ ՀՀ Աժ-ն այն կառույցն է, որտեղ սովորական մակաբույծներից բացի նաև բազմաթիվ երկոտանի՝ մարդու տեսքով մակաբույծներ կան։ Նրանք հարկատուների հաշվին աշխատավարձ են ստանում, բայց իրենց գործունեությամբ Հայաստանին վնասելուց բացի՝ ուրիշ ոչինչ չեն անում։ Վատ չէր լինի, եթե խորհրդարանում մի դեղ էլ նրանց դեմ փչեին»։

Կարդացեք օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս