Կադաստրի կոմիտեն 108 հազար դրամ է ծախսել՝ երեք հատ բույս գնելու համար. «ՉԻ»
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Պարզվում է՝ պետական բյուջեի գումարները «քամուն տալու» հարցում հետ չի մնում նաեւ ՀՀ անշարժ գույքի պետական կադաստրի կոմիտեն:
Բանն այն է, որ այս կառույցը 108 հազար դրամ է ծախսել՝ երեք հատ բույս գնելու համար: Կադաստրը 70 հազար դրամ ծախսել է 2 հատ սամշիտ, 18 հազար դրամ էլ՝ դեիֆենբախիա տեսակի բույս գնելու համար, դրան գումարած 3 հատ ծաղկաման, սեւահող, ինչպես նաեւ առաքման վճարը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: